Անի Դաշյան.“Իմ կողքին կա այնպիսի տղամարդ, ում մասին շատ աղջիկներ կարող են միայն երազել”
Lifestyle-ը գրում է.
Անի Դաշյանը հուլիսին լքեց ցանկալի հարսնացուների ցուցակն ու, իր կյանքը կապելով ռուսաստանաբնակ Լյուդվիգ Կարապետյանի հետ, մեկնեց Մոսկվա: Կարճ ժամանակ անց հաղորդավարուհին կրկին հայրենիքում է: BRAVO.am-ը նրա հետ զբոսնել է Երեւանի սրտում, լուսանկարել եւ հետաքրքիր զրույց ունեցել:
Երեւանում Անին իր կարոտն է առնում, իսկ սրտի մեկ այլ անկյունում նոր մի կարոտ է հյուսվում` սիրելի ամուսնու եւ տան.“Երբեք չեմ փորձել պատկերացնել, թե ինչպիսին կլինի ամուսնական կյանքս, բայց մի բան հաստատ է` եթե ընտանիքում կա սեր, վստահություն եւ փոխադարձ հարգանք, ապա ամեն դժվարություն հաղթահարելի է: Իմ կողքին կա այնպիսի տղամարդ, ում մասին շատ աղջիկներ կարող են միայն երազել:)”:
Անին ու Լյուդվիգը փորձում են վայելել իրենց համատեղ կյանքի ամեն մի վայրկյանը` ձգտելով դեպի երազանքների իրականացում.“Փորձում ենք ժամանակից առաջ չընկնել, չենք պլանավորում ապագան, պարզապես ապրում ու վայելում ենք յուրաքանչյուր օրը: Աստված մեր փոխարեն ամեն ինչ պլանավորել է: Թող լինի նրա կամքը”:
Քանի դեռ հաղորդավարուհին Մոսկվայում չի աշխատում, ժամանակն իզուր չի վատնում եւ իրեն հաճելի գործ է գտել.“Վերջերս հաճախ են հարցնում, թե ինչով եմ ամբողջ օրը զբաղվում: Հումորով պատասխանում եմ` քնում եմ ու մինչեւ արթնանում եմ, նորից քնելու ժամն է:): Իսկ եթե ավելի լուրջ, փորձում եմ օրս հագեցնել, օրինակ, ընթերցանությամբ ու առողջ ապրելակերպով, իսկ երեկոն արդեն անցկացնում եմ ամուսնուս հետ: Հետո էլ, ո՞վ պետք է զբաղվի իմ տնային տնտեսությամբ:)”:
Շարունակությունը՝ այստեղ:

