Ոստիկանության թեժ գծով ստացվել է դեկտեմբերի 6-ի հանրաքվեի անցկացման վերաբերյալ 6 ահազանգ
ОбществоՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի մասնակիցների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով ոստիկանությունում ստեղծված «Թեժ գիծ» ծառայության 010-37-02-36 հեռախոսահամարին հոկտեմբերի 28-ին ստացվել է 6 ահազանգ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ահազանգերը եղել են տեղեկատվական բնույթի, մասնավորապես, ցուցականերում տվյալները որոնելու, տեղամասի վայրի վերաբերյալ:
Քաղաքացիների բոլոր զանգերին տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ: