Գյումրիում տեղի ունեցավ 100 LIVES նախագծի անդրանիկ համերգը
КультураՀարյուր տարի առաջ բազմաթիվ համարձակ մարդիկ օգնության ձեռք մեկնեցին հայերին,երբ նրանք ամենից շատն ունեին դրա կարիքը: Նաև նրանց ջանքերի շնորհիվ այսօր ամեն հայի սրտում մեծահոգություն կա: Հիմա՝ 100 տարի անց, այդ պատմությունները բարձրաձայնելու առաքելությամբ, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամը հանդես է գալիս 100 LIVES նախաձեռնությամբ, որի շրջանակում անդրանիկ համերգը տեղի ունեցավ հոկտեմբերի 28-ին՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում Մարինե Ալեսի «Ձեզանից մեկը....» խորագիրը կրող երաժշտության և պոեզիայի երեկոյով: Բեմից Մարինե Ալեսի ստեղծագորոծություններն էին հնչում, որոնք զուգորդվում էին Ցեղասպանությունը վերապրողների փրկության պատմություններով, իսկ հեղինակի՝ պապին ուղղված նամակն էլ հենց այդ պատմություններից մեկն էր: Մարինա Ալեսի սիրված ու նոր ստեղծագործությունները հնչեցին Դավիթ Ամալյանի, Ֆորշի, Ջանինայի, Գևորգ ՀակոբյանÕ «, Ջիվան Գասպարյան կրտսերի և հեղինակի կատարումներով՝ «Կադանս» անսամբլի նվագակցությամբ:
Գյումրին, որպես նախաձեռնության մեկնարկ, պատահական չէր ընդունվել: «Համերգների նպատակը հանրությանը ծրագրի մասին իրազեկելն է և մշակույթի միջոցով բազմաթիվ փրկության պատմություններ ներկայացնելը՝ մեկ անգամ ևս հիշեցնելով, որ մենք միայնակ չենք եղել, այլ մեզ օգնել են բազմաթիվ մարդիկ՝ տարբեր ազգությունների բազմաթիվ մարդիկ: Մեկնարկը մենք որոշեցինք տալ Գյումրիում, որպես վերապրող քաղաք՝ քաղաք, որը 100 տարի առաջ ընդունել է ավելի քան 30 հազար որբի՝ լինելով որբերի քաղաք և ունենալով ամենամեծ որբանոցը: Այսօրվա գյումրեցիներից շատերն են այդ ո րբերի ժառանգները, և, անշուշտ, 1988 թվականի երկրաշարժից հետո կրկին քաղաքը վերածնվել ու վերապրել է ու շարունակում է ապրել»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց 100 LIVES-ի համագործակցությունների գծով տնօրեն Արեն Ապիկյանը՝հավելելով, որ նախաձեռնությունը կհյուրընկալվի Թբիլիսիում, որտեղ հոկտեմբերի 30-ին տեղի կունենա համերգ` նվիրված ոչ միայն 100 LIVES-ին, այլև Թբիլիսիի «Սուրբ Գևորգ» եկեղեցու վերաբացմանը, իսկ նոյեմբերի 2-ի ն նմանատիպ համերգ տեղի կունենա Սանկտ Պետերբուրգի Էրմիատժում:
Գյումրեցի խստապահանջ հանդիսատեսի ջերմ ընդունելությունը հեղինակին և ընկերներին երկար ժամանակ էր պահում բեմում: Երեկոն հանդիսատեսին խորհելու առիթ էր տվել:
«Սա մոտեցում է՝ միայն ուժեղը կարող է ասել շնորհակալություն: Մենք միայն Ցեղասպանության 100-ամյակը նշելով չպետք է այս էջը փակենք: Հայի սերնդափոխությունը ոչ թե ֆորմալ, այլ գենետիկ և հոգևոր վիճակ է, որի հետ պետք է շատ զգույշ վարվել: Մենք պետք է ոչ թե լաց լինենք, այլ՝ ապրենք, ոչ թե գոյատևենք, այլ արարենք՝ մեր համերգն հենց սա էր փորձում ասել: Գյումրիից սկսելը պատահական չէր, և ես երջանիկ եմ, որ Վարդան Աճեմյանի անունը կրող թատրոնի բեմում եմ, դա մեր բոլորի համար մեծ պատիվ է: Որպես թատերագետ ես գիտեմ, որ գյումրեցի հանդիսատեսը շատ խստապահանջ է Ö ‡ հենց այնպես չի ընդունի, իրեն կիրթ կպահի, բայց չի ընդունի: Իհարկե, զգացինք հատկապես, որ կետից ընդունեց, միայն ես չէ, բոլորը զգացին»,-համերգի ավարտին լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց Մարինե Ալեսը՝անկեղծանալով, որ համերգի ավարտին հանդիսատեսի ջերմ ընդունելությունը ուժ տվեց իրեն: «Այն ջերմությունը, որ դահլիճը շռայլորեն փոխանցեց՝ մեզ ուժ տվեց, որ մենք շարունակենք մեր գործը, և ես հույս ունեմ, որ համերգից հետո հանդիսատեսն էլ մի քիչ հոգեպես վերափոխվեց՝ մի կաթիլ ավելի շատ սեր, ջերմություն, հույս ու հավատ ստանալով, սÕ ¡ փոխադարձ է»,-հավելեց Մարինե Ալեսը:
Արմենուհի Մխոյան