Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողներն արյուն են հանձնել
ОбществоՀայաստանի ռուսական ռազմակայանի շուրջ 500 զինծառայողներ, քաղաքացիական անձնակազմի ներկայացուցիչներ եւ նրանց ընտանիքների անդամներ արյուն ու դրա բաղադրիչներ են հանձնել հիվանդների համար: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:
Այս միջոցառումն ավանդական Է դարձել եւ անցկացվում Է արդեն վեցերորդ անգամ: Արյունը վերցնում են Գյումրիի զինվորական կայազորի բժիշկները:
Կարիքավորներին արյուն հանձնելու նախօրյակին զորամիավորման ակումբում տեղի Է ունեցել դոնորական օգնություն ցուցաբերու հարցերին նվիրված խորհրդաժողով եւ ցուցադրվել Է «Արյան խումբը՝ դոնորական» վավերագրական ֆիլմը: Այն հիմնված Է հասարակ մարդկանց «հերոսական դոնորության» իրական իրադարձությունների, մարդկանց պատմությունների, մարդկային ճակատագրերի վրա, որոնք բացահայտում են դոնորության ընդհանուր բովանդակությունը:
Անհատույց հանձնված արյան միջին քանակությունը կազմել Է շուրջ 400 միլիգրամ:
Լաբորատորիայում արյան ստուգումից հետո այն կփոխանցվի բուժհաստատություններին՝ հանրապետության կարիքավոր բնակիչներին օգնություն ցուցաբերելու համար: