Հանրապետությունում անցած մեկ օրում գրանցվել է 6 ՃՏՊ
ОбществоՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 6 պատահարի հետևանքով 1 մարդ է զոհվել, 5-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, հոկտեմբերի 28-29-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 9-ը: Բացահայտվել է գողության 4, խարդախության 8, գույքի դիտավորությամբ ոչնչացման 1, յուրացման և խուլիգանության 2-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության փորձի և գողության 1-ական դեպք: