Վանիկ Էլիզբարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Աստանայում սեպտեմբերի 8-10 Ղազախստանի Հանրապետության Ազգային Ակադեմիական գրադարանի հենքի վրա կկայացավ Երիտասարդ քաղաքագետների ակումբի առաջին նիստը:
Նախագիծն ուղղված է քննարկման հարթակներ ձեւավորելուն Եվրասիական տնտեսական միության եւ հետխորհրդային այլ պետություններ փորձագետների հանրության միջեւ մասնագիտական հաղորդակցության ձեւավորման համար:
Միջոցառմանը մասնակցեցին քաղաքագետներ Ռուստաստանից, Ղազախստանից, Հայաստանից, Բելոռուսից, Ղրղզստանից, Ուզբեքստանից, Թաջիքստանից:
Նիստի ծրագրով նախատեսված է անցկացնել մի շարք քննարկումներ, մասնագիտական մաստեր-կլասներ միջազգային եւ տարածարջանային արդիական օրակարգային հարցերի շուրջ:
Նախագծի շրջանակներում նախատեսվում է նիստեր անցկացնել նաև Բիշկեքում, Մինսկում, Դուշանբերում եւ Մոսկվայում: