Ժաննա Բուտուլյանն ու Արսեն Մելիքսեթյանը` մի «ընտանիքի» անդամ
LifestyleBravo.am-ը գրում է.
Հայկական մի շարք սերիալներից հայտնի Ժաննա Բուտուլյանն ու «Հայ թիմ»-ից Արսեն Մելիքսեթյանը՝ Յոժը, այսուհետեւ լավ ընկերներ լինելուց բացի, գործընկերներ են: BRAVO.am-ի հետ զրույցում Ժաննան ասել է, որ համալրել է վերջինիս հիմնադրած “Forty47Seven” ընկերության աշխատակիցների շարքը:
«Դարձել եմ մի մեծ ու համերաշխ ընտանիքի անդամ: Առաջիկայում կզբաղվենք հոգեւոր ներդաշնակություն ապահովող հուշանվերների արտադրությամբ, որոնք սահմանափակ քանակություն կունենան: Սա ընտանիք է, որտեղ պաշտոններ չկան»,- նշել է նա:
Ժաննայի փոխանցմամբ` նոր աշխատանքը չի խոչընդոտի դերասանուհու իր կարիերային.«Կփորձեմ ժամանակս այնպես տնօրինել, որ մի գործս մյուսին չխանգարի: Երկուսն էլ ինձ համար առաջնային ու կարեւոր են»:
Շարունակությունը՝ այստեղ:
