Զբոսանավեր, ադամանդներ, թանկարժեք զգեստներ` Նիգերիայի «ոսկյա երիտասարդությունն» ապշեցրել է լոնդոնցիներին շքեղ հարսանիքներով (նկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Յուրաքանչյուր հարսնացու ցանկանում է իրական թագուհի լինել իր հարսանիքի օրը: Այդ նպատակին հասնելու համար Նիգերիայից կանայք չեն խնայում ոչ ուժերը, ոչ միջոցները։
Աֆրիկյան այս երկրի «ոսկյա երիտասարդությունը» պատրաստ է ավելի քան 150.000 դոլար ծախսել դիզայներական հարսանեկան զգեստի համար, ադամանդապատ ամուսնական մատանի գնել 730.000 դոլարով և մոտ 230.000 դոլար տալ էլիտար խմիչքների համար, գրում է Обозреватель-ը:
Հարսանեկան արարողությունների կազմակերպիչ Էլիզաբեթ Այզենը պատմել է, որ Լոնդոնը դարձել է հարսանեկան արարողությունների համար հայտնի քաղաք աֆրիկյան էլիտայի շրջանում: Նա նշել է, որ հաճախ հարսնացուները մրցումներ են կազմակերպում միմյանց միջև: Անմոռանալի տպավորություն ստեղծելու համար աղջիկներից մեկը պատվիրում է ինքնաթիռ, մյուսը` թանկարժեք քարերով զարդարված զբոսանավ:
Հարսանեկան արարողությունների անցկացման համար նիգերացի երիտասարդները հաճախ նախընտրում են 5-աստղանի հյուրանոցներ: Ինչպես նաև մեծ պահանջարկ է վայելում Մեծ Բրիտանիայի թագուհու նստավայրը` Քենսինգթոնյան պալատը։



