Դիլիջանում գարեջրի արտադրությունում կստեղծվի 60 աշխատատեղ
ЭкономикаՀՀ կառավարությունը կօժանդակի «Հ և Տ Հակոբյաններ» ՍՊ ընկերության` Դիլիջանում գարեջրի արտադրության ներդրումային ծրագրի իրականացմանը: Այդ նպատակով` գործադիրը մինչև երեք տարի ժամկետով կհետաձգի ընկերության 200 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը:
Կառավարության նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ գարեջրի արտադրության գործարանում նախատեսվում է բացել 60 աշխաատեղ` միջինը 100 հազար դրամ աշխատավարձով:
Գարեջրի արտադրության համար առկա են անհրաժեշտ շենքեր և շինություններ, ուստի ընկերությունը նախատեսում է հագեցնել այն տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով: