Մեծ քանակությամբ նավթ է արտահանվել Իրաքի Քուրդստանի տարածքից
Международные новостиԻրաքյան «Ալնուն» լրատվական գործակալությունը հղում տալով Թուրքիայի էներգտիկայի նախարար Թանել Յելդիզին գրում է, որ Իրաքի Քուրդստանի տարաշքը 2014 թվականի մայիսից ի վեր 11 միլիոն 200 հազար բարել նավթ է արտահանել Թուրքայի Ջեյհան նավահանգիստ: Իրաքի Քուրդստանի տարածքային կառավարման վարչությունը այդ տարաշքի նավթը խողովակագծի միջոցով փոխադրում է Միջերկրական ծովի ափին գտնվող Ջեյհան նավահանգիստ և Թուրքիա այն արտահանում է: Իրաքի կառավարությունը Քուրդստանի տարածքի նավթի արտահանումը դեմ է համարում Սահմանադրությանը և պահանջում է այդ տարածքիվ նավթի արտահանման շտապ դադարեցումը: Հաղորդումները վկայում են Իրաքի Քուրդստանի նավթի որոշ բաժինը Իսրայել արտահանվելու մասին: