Երևանում տաքսի ծառայությանը պատկանող մեքենա է այրվել
ОбществоՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում հոկտեմբերի 30-ին` ժամը 05.26-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի 15-րդ թաղամասում՝ Գ. Չաուշի արձանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակ ների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.39-ին, մարվել՝ 05.56-ին: Այրվել է «Էրո» տաքսի ծառայությանը պատկանող «Շևրոլե» մակնիշի 18 UT 622 պ/հ (վարորդ՝ 1967թ. ծնված Ա. Թ.) ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ: Հրշեջ-