Ալլա Պուգաչովան տառապում է առողջական խնդիրների պատճառով
LifestyleNews.am-ը գրում է.
Ալլա Պուգաչովան «Նովայա գազետա» թերթին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է իր վրա ազդել՝ Չեռնոբիլի ԱԷԿ-ի ողբերգությունից հետո այնտեղ ելույթ ունենալը:
Երգչուհու խոսքով, դրա պատճառով ինքն առայսօր առողջական խնդիրներ ունի:
Անտեսելով ճառագայթման վտանգը՝ երգչուհին համաձայնել էր համերգ տալ, քանի որ նրան այդ մասին երկրպագուներն էին խնդրել:
«Կառավարությունից ինչ-որ մեկը, հիմա արդեն չեմ հիշում, թե ով, գնացել էր այնտեղ ու հարցրել. «Դուք առաջնահերթ ինչի՞ կարիք ունեք: Կձգտենք բավարարել ձեր բոլոր կարիքները»: Իսկ նրանք ի պատասխան բղավել էին «Մեզ նարինջ է պետք եւ Պուգաչովան»: Ինչպե՞ս կարող էի հրաժարվել: Հիմա ժամանակ առ ժամանակ խոսում են, իբրեւ այնտեղ անվտանգ էր ու որ առհասարակ այդ վտանգը չափազանցված էր, բայց այդ խոսակցություններն իմ կարծիքով հիմարություններ են, քանի որ մեր տղաներից մեկն ուղիղ մեկ տարի հետո մահացավ՝ ճիշտ է ոչ ճառագայթման հիվանդությունից, այլ իր սեփական խրոնիկ հիվանդություններից, որոնք շատ սրվել էին: Առհասարակ ճառագայթումը հիվանդ տեղին է հարվածում, եւ ես հենց այդ ժամանակվանից սկսած տանջվում եմ էնդոկրին խնդիրներից»,- անկեղծացել է Պուգաչովան: