Առաջին անգամ. հայկական շոու-բիզնեսի նորաթուխ ծնողները
LifestyleNews.am-ը գրում է.
Առաջին երեխայի ծնունդը մեծ իրադարձություն է յուրաքանչյուր մարդու կյանքում՝ լինի հայտնի, թե՝ ոչ: Հատկապես հայտնի մարդկանց դեպքում երեխայի ծննդի լուրն արագ է տարածվում, եւ ծանոթ-անծանոթ կիսում են նրանց ուրախությունը:
NEWS.am STYLE-ը ներկայացնում է այն հայտնիներին, ովքեր վերջերս առաջին անգամ երեխա են ունեցել:
Մարիամ Մելիքյան

Դերասանուհին օրեր առաջ՝ հոկտեմբերի 22-ին, լույս աշխարհ է բերել իր առաջնեկին, որին կոչել է Կամելիա:
Անուշիկ Ալավերդյան

Երաժիշտների ընտանիքն այս աշնանը համալրվել է նոր անդամով. ծնվել է նրանց դուստրը:
Լիլի Միքայելյան

Ամռանը դերասանուհին առաջին անգամ մայրացել է: Նա դուստր է ունեցել, որին կոչել է Արմինե:
Արտավազդ Ամիրյան

Սեպտեմբեր ամսին ծնվել է հաղորդավարի առաջնեկը՝ Օվսաննան:
Անի Ավդալյան

Այս ամառ առաջին անգամ մայրացել է ոճաբան Անի Ավդալյանը՝ լույս աշխարհ բերելով իր որդուն: Նրան կոչել են Դավիթ:
Լայանա

Երգչուհու առաջնեկը՝ Էլինան, ծնվել է մարտ ամսին:
Եվա Սուջյան

Տարեսկզբին ծնվել է «Էմփիռեյ» խմբի նախկին մեներգչուհի Եվա Սուջյանի աղջիկը, ում կոչել են Սառա:
Լուսինե Թովմասյան

Ամիսներ առաջ էլ իր առաջնեկին է լույս աշխարհ բերել գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը: Փոքրիկին կոչել են Արիանա:
Պատրաստեց՝ Շ. Շուշան