Քաղցկեղ առաջացնող մթերքները
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ռաֆինացված շաքար և օշարակով գազավորված ըմպելիքներ
Ռաֆինացված շաքարը, գիտնականների կարծիքով, խթանում է չարորակ բջիջների աճը:
Նրանք դա բացատրում են ֆրուկտոզային օշարակով, որը հեշտությամբ կլանվում է քաղցկեղային բջիջների պատերի կողմից:
Այսպիսով՝ թխվածքները, օշարակով գազավորված ըմպելիքները քաղցկեղածին մթերքներ են համարվում:
Ապխտած, թթու դրած և մարինացված մթերքներ
Այսպիսի մթերքները պարունակում են բազմաթիվ նիտրատներ, որոնք վերածվում են նիտրոզոդիմեթիլանիլինի:
Այդ նյութն, իր հերթին, զգալիորեն բարձրացնում է քաղցկեղային հիվանդությունների հավանականությունը:
Ֆերմայում աճեցված սաղմոն
Սաղմոնի զգալի մասն աճեցվում է հատուկ ֆերմաներում, որտեղ դրանց կերակրում են քիմիական նյութերով, հակաբիոտիկներով և այլ քաղցկեղածիններով հարուստ կերով:
Վերլուծության համաձայն՝ արհեստական սաղմոնի մսում առկա են մեծ քանակությամբ պոլիքլորացված բիֆենիլներ և սնդիկ:
Ռաֆինացված արևածաղկի ձեթ
Այլ կերպ ասած՝ բուսական ձեթերը, որոնցից հեռացնում են անցանկալի հոտերը և ներկում են:
Բացի այդ՝ դրանցում մեծ քանակությամբ Օմեգա-6 ճարպաթթուներ են առկա, որոնք առողջության հետ բազմաթիվ խնդիրներ են առաջացնում:
Պահածոյացված լոլիկներ
Ինչպես հայտնի է, լիկոպինը, որով հարուստ են լոլիկները, իրենից ներկայացնում է ուժեղ հակաօքսիդանտ:
Սակայն լոլիկը մետաղական տարաներում պահածոյացնելու դեպքում՝ քիմիական նյութերը ոչնչացնում են լիկոպինը և նույնիսկ խթանում են քաղցկեղի առաջացմանը:
Մայոնեզ և կետչուպ
Մայոնեզը և կետչուպը պարունակում են բազմաթիվ էմուլգանտներ, կայունացուցիչներ, կոնսերվանտներ, տրանսճարպեր, քացախ և շաքար, որոնք կարող են խթանել քաղցկեղի առաջացումը: