Երևանում ընթացիկ տարում վերանոգորվել է 317 վթարային պատշգամբ
ОбществоՄայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտվել են գարնանը մեկնարկած վթարային շքապատշգամբների նորոգման աշխատանքները: Ցանկում ներառվել էին բազմաբնակարան այն շենքերը, որոնցում նման աշխատանքների իրականացումն ավելի առաջնային էր: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 2015 թվականին մայրաքաղաքում նորոգվել է 317 վթարային պատշգամբ:
Ծրագիրն իրականացվել է Ավան, Աջափնյակ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում` հաստատված նախագծերի համաձայն:
Շքապատշգամբների նորոգման մասին, որպես բաժնային սեփականության մաս, պետք է հոգ տանեն բնակիչները: Սակայն, հաշվի առնելով հանգամանքը, որ շքապատշգամբների նորոգումը ոչ բոլոր բնակիչներն են ի վիճակի իրականացնել, նաև անցորդների անվտանգության ապահովման նկատառումով՝ աշխատանքները կազմակերպվել են Երևանի քաղաքապետարանի կողմից: