Անհավանական է, բայց փաստ. բժշկության ոլորտում 10 ամենազարմանալի ռեկորդները (լուսանկարներ)
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Անհավանական է, սակայն բժշկության մեջ գրանցվել են բազմաթիվ տարօրինակություններ, հրաշագործ բուժումներ, տարօրինակ հարցեր ու չլուծված գաղտնիքներ:
Այդ փաստերը ռեկորդների շարքին են պատկանում և, որպես կանոն, կարող են շոկ առաջացնել:
1. Մարմնի ամենաբարձր ջերմաստիճանը՝ 46,5°C, գրանցվել է Ատլանտայի մի բնակչի՝ Ուիլլի Ջոնսի մոտ դեռ 1980-ին: Հոսպիտալացման պատճառը եղել է ջերմային հարվածը: 24 օր անց տղամարդը հիվանդանոցից բարեհաջող դուրս է գրվել:

2. Աշխարհում մարմնի ամենացածր ջերմաստիճանը՝ -14,2°C, գրանցվել է 2 տարեկան կանադացի Կառլի Կոզլովսկու մոտ 1994թ. փետրվարի 23-ին: Աղջկան հնարավոր է եղել փրկել:

3. Ամենածեր մարդը, որը ենթարկվել է վիրահատական միջամտության, եղել է Ջեյմս Հենրի Բրեթ Կրտսերը Հյուսթոնից: Նա 111 տարեկան էր ու 105 օրական, երբ հաջողությամբ վիրահատեցին նրա ազդրը:

4. Ամենամեծ թվով դեղահաբերը, որ ընդունել է մարդը, եղել է Կ. Կիլները Զիմբաբվեից: Նա բուժման 21 տարում ընդունել է 565.939 հաբ:

5. Վիրահատությունը տհաճ բան է, էլ ավելի անտանելի, երբ ներարկումների քանակը գերազանցում է 78.900-ը: Հենց այդքան ինսուլինային ներարկում են արել բրիտանացի Սեմյուել Դևիդսոնին:

6. Արյան ռեկորդային քանակություն անհրաժեշտ է եղել 50-ամյա Ուորեն Ջիրիչին Չիկագոյից, որը տառապում էր հոմոֆիլիայով: 1970թ. սրտի վիրահատության ժամանակ նրան փոխներարկվել է 2400 դոնորական միավոր (1080 լ) արյուն:

7. 1954-1994թթ. ամերիկացի Չառլզ Յենսենի օրգանիզմում առաջացած նորագոյացությունը հեռացնելու համար արվել է 970 վիրահատություն:

8. 1979-1989թթ. ամերիկուհի Նորմա Ուիկվայրի 10 մեծ անոթներից 8-ը փոխարինվել են արհեստականով:

9. Սրտի ամենաերկար կանգը ապրել է նորվեգացի ձկնորս Յան Ռեվսդալը. նրա մարմնի ջերմաստիճանը իջել է մինչև 24°C, ընդ որում՝ նրա սիրտը կանգ է առել 4 ժամ: Ամենաանհավանականն այն է, որ այդ ամենից հետո նա ողջ է մնացել:

10. «Ֆորմուլա-1»-ի ժամանակ բրիտանացի Դևիդ Փերլին 1977թ. 29 կոտրվածք է ստացել, սիրտը հիվանդանոցում կանգ առել 6 անգամ: Ապաքինվելուց հետո նա նորից մասնակցել է ավտոարշավներին:
