Մեքենայի սրահում 5 հոգի էին. քանի՞սն են ողջ մնացել (լուսանկարներ)
LifestyleԱյս սարսափելի կադրերը Չինաստանի Ցյանչժոու շրջանի ավտովթարի վայրից են։ Փոքր մարդատարը բառացիորեն ճզմվել էր 2 մեծ բեռնատարների արանքում։ Նրանցից մեկի վարորդն ուշ էր նկատել ճանապարհին կատարվող շինարարական աշխատանքները և կտրուկ փոխել էր մեքենայի ուղղությունը` գարեջրի տարայի պես ճզմելով կողքով ընթացող մարդատարին։
Իսկ հիմա հարց. ի՞նչ եք կարծում, մարդատարի սրահի 5 հոգուց քանի՞սն են ողջ մնացել։
Իսկ ողջ են մնացել բոլորը։ Ավելին, նույնիսկ լուրջ վնասվածքներ չեն ստացել։ Երբ փրկարարները ժամանեցին դեպքի վայր, նրանք չհավատացին իրենց աչքերին։ Մենք նույնպես չենք հավատում։ Կարելի է կարծել, որ չինացիներն անմահ են։ Նմանատիպ բազմաթիվ դեպքեր են գրանցվել, որոնց ժամանակ նրանք նույնիսկ քերծվածք չեն ստացել։


