Շինարական ճյուղը Հայաստանում գրանցել է 0.1 տոկոս աճ
ЭкономикаԱյս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանում իրականացվել է 258 մլրդ 890.5 մլն դրամի (ավելի քան 548 մլն 171.6 հազար ԱՄՆ դոլար) շինարարություն, այդ թվում`շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են 227 մլրդ 685.9 մլն դրամ։
2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ շինարարության ծավալն աճել է 0.1 տոկոսով, շինմ ոնտաժային աշխատանքներինը՝ 0.3 տոկոսով։
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, շինարարության 13.1 տոկոսն իրականացվել է պետբյուջեի, 1.5 տոկոսը` համայնքների միջոցների, 10.5 տոկոսը՝ միջազգային վարկերի, 2.4 տոկոսը` մարդասիրական օգնության, 47.2 տոկոսը՝ մասնավոր կազմակերպությունների (դրանից՝ 6.1 տոկոսը՝ օտարերկրյա ներդրողների) և 25.3 տոկոսը` բնակչության միջոցների հաշվին։ Ընդ որում, 2015թ. առաջին ինն ամիսներին կատարված շինարարության ծավալներով առաջատարներն են անշարժ գույքի հետ կապված գործունեության (բաժինն ընդհանուր ծավալի մեջ՝ 30.4 տոկոս), տրանսպորտի (բաժինը՝ 11.6 տոկոս), կացության և հանրային սննդի կազմակերպման (բաժինը՝ 7.6 տոկոս) ոլորտները։