Արդեն կա այն մեկն, ում կցանկանամ տեսնել իմ ընտրյալի կարգավիճակում. Արծրուն Խանգելդյան
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ն այսօր զրուցել է «Հայ սուպերսթար», «X Factor», «Հայաստանի ձայնը» նախագծերից հայտնի դարձած երգիչ, տնտեսագետ Արծրուն Խանգելդյանի հետ:
-Արծրուն, երկար ժամանակ է, ինչ հեռուստադիտողը Ձեզ չի տեսնում, հետաքրքիր է՝ ինչո՞վ եք զբաղված այս ընթավքում:
- Այս պահին զբաղված եմ նոր բենդիս կազմավորմամբ, քանի որ իմ հին բենդի հետ այլեւս չենք համագործակցում: Այսինքն ՝ այնպես չէ, որ չեմ աշխատում, պարզապես այդ ամենը հաճախ չի լուսաբանվում:
-Արծրուն, դուք մասնակցել եք մի քանի երաժշտական նախագծերի, որոնցից ձեր տաղանդը հայտնի դարձավ մարդկանց, թվում էր, թե պետք է ավելի ակտիվ գործեիք, բայց կարծես թե այդպես չեղավ, ինչո՞ւ, ի՞նչն էր պատճառը:
- Մեր շուկայում այնքան էլ հեշտ չէ անընդհատ լինել հեռուստաէկրաններին, որովհետեւ այդ ամենն առաջին հերթին կախված է մեծ ֆինանսներից, դրա հատ մեկտեղ հարկավոր է ունենալ պրոդյուսեր, ով կզբաղվի քո PR-ով, իսկ ես ամեն բան անում եմ իմ ուժերով, ու մեր երկրում էլ նման մեծ ֆինանսներ աշխատելն այնքան էլ հեշտ չէ, որովհետեւ մեր շուկան բավականին փոքր է: Այդ ամենը ես հասկացա իմ տեսահոլովակը թողարկելուց հետո, երբ չնայած նրան, որ այն կոմերցիոն չէր եւ պետք է որ մեդիայի կողմից գրկաբաց ընդունվեր, բայց այդպես չեղավ, այս պարագայում եւս առաջացան որոշակի ֆինանսական խնդիրներ, թեպետ իմ միջոցներով կարողացա ինչ-որ չափով ներկայացնել այդ աշխատանքս:
Շարունակությունը՝ այստեղ