Էվա Խաչատրյանն իր վարքով զարմացրել է անծանոթներին
LifestyleBravo.am-ը գրում է.
Էվա Խաչատրյանի` “Ֆուլ հաուս” սիթքոմում նոր դերի մասին արդեն պատմել ենք: Հեռուստանախագծերից, սերիալներից հայտնի դերասանուհին օրեր առաջ նկարահանվել է նոր ֆոտոշարքում, որն էլ տրամադրել է BRAVO.am-ին:
“Իմ շատ սիրելի ընկերներ՝ Կամերային թատրոնի դերասան Գրիգոր Երանոսյանի եւ լուսանկարիչ Արարատ Գուլանյանի հետ երեկոյան որոշեցինք, առավոտյան իրագործեցինք: Առաջին անգամ էի ձիարշավարանում եւ շատ հետաքրքրեց ձիասպորտը”,-ասել է նա:
Էվային անչափ տպավորել է շփումը ձիերի հետ.“Մարդ պետք է մոտ լինի բնությանը: Ինչքան հեռանում, այդքան կործանում ես քո բնականությունը, զգացմունքը, լիարժեքությունը, իրական եւ գունավոր մարդ լինելու ունակությունը: Հրաշալի բնություն, կենդանիներ, փոքրիկ իրականություն մեր քաղաքում, ուրիշ մթնոլորտ: Ձի նստելուց հետո հասկացա, որ գոյություն ունի այլ աշխարհ եւս, որ պետք է գտնել”:
Շարունակությունը՝ այստեղ
