Կնոջը գրավելու ամենապարզ և արդյունավետ միջոցը
LifestyleBllog.1in.am-ը գրում է.
Իսպանիայում կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ կնոջը գրավելու, հնազանդեցնելու ամենահեշտ և արդյունավետ միջոցը ժպիտն է:
Հետազոտությամբ պարզվել է, որ եթե ուժեղ սեռի ներկայացուցիչը ժպտում է, ապա շատ մեծ է հավանականությունը, որ կանայք կանեն այն, ինչ նա է ցանկանում:
Հետազոտության համաձայն` կանայք նաև ավելի հնազանդ են դարձել, երբ տղամարդը ժպտացել է նրանց:
Ժեստերի լեզվի փորձագետ Փաթի Վուդը մեկնաբանել է, որ կանայք շփվելիս ուշադրություն են դարձնում ժեստերի լեզվին: Նույնիսկ եթե աններդաշնականություն կա ասվածի և շարժումների միջև, կանայք ուշադրություն կդարձնեն ժեստերին:
Եթե նրանք ժպիտ են տեսնում, փոխգործակցությունն ավելի հարմարավետ է թվում: Այսպիսով, կինը հայտնվում է հոգեբանական թակարդում, որից դուրս գալն այնքան էլ հեշտ չէ: