Ընկերներին պետք է մոտ պահել, թշնամիներին` է՛լ ավելի մոտ. մաֆիայի օրենքները
LifestyleTert.am-ը գրում է.
Մաֆիայի պատմությունը 100 տարվա վաղեմություն ունի, որը ծագել է Սիցիլիայի ափերին 19-րդ դարի վերջերին: Այդ ընթացքում մաֆիոզների աշխարհում յուրատեսակ օրենքներ են ստեղծվել: Այս մասին գրում է AdMe.ru-ն և ներկայացնում մի շարք կանոններ, որոնք կիրառելի են ոչ միայն մաֆիայի աշխարհում:
1. Ընկերներին պետք է մոտ պահել, թշնամիներին` էլ ավելի մոտ:
2. Եթե ստում ես, հակիրճ խոսիր:
3. Երբեք ոչ մեկին, բացի ընտանիքի անդամներից, թույլ մի տուր իմանալ, թե ինչի մասին ես մտածում:
4. Ձկանը բաց բերանն է սպանում:
5. Ոմանք զգուշանում են, որպեսզի չպարտվեն, զգույշ խաղալով անպայման կպարտվես:
6. Հիմարը նա է, ով չի կարողանում թաքցնել իր իմաստությունը:
7. Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում:
8. Մեծ մարդիկ մեծ չեն ծնվում, այլ դառնում են:
9. Խոստում տալուց հեշտ բան չկա:
10. Մի անդրադարձիր խնդրին, քանի դեռ խնդիրը չի անհանգստացրել քեզ:
11. Թափ մի տուր կանաչ խնձորը, երբ այն հասնի, ինքը կընկնի:
12. Միշտ օձը բնից հանիր ուրիշի ձեռքերով:
13. - Կարելի է արդյոք ներել թշնամուն
- Աստված կների, մեր խնդիրը նրանց հանդիպումը կազմակերպելն է:
14. Երբեմն պետք է հանդուրժել հիմարներին, նրանցից կարող ես որևէ բան իմանալ, բայց երբեք մի վիճիր նրանց հետ:
15. Աշխարհը համբերատարներինն է:
16. Գետի խորությունը զույգ ոտքով մի փորձիր:
17. Ճշտապահ եղիր բոլորի հետ, շփվող` շատերի, մտերիմ` ընտրյալների, ընկեր` եզակիների: