Ինչ է հուշում խալը ձեր բնավորության մասին
LifestyleԵկեք պարզենք, թե ինչպես են առաջանում խալերը եւ ինչ են դրանք նշանակում
Խալերը կարող են առաջանալ մարմնի ցանկացած հատվածում։ Դրանք առաջանում են մեր կյանքի ողջ ընթացքում եւ կարող են լինել ինչպես հարթ, այնպես էլ ուռուցիկ։ Առավել հաճախ դրանք հանդիպում են բաց գույնի մաշկ ունեցողների մոտ։ Դրանք բարորակ գոյացություններ են, որոնք առավել հաճախ իրենցից վտանգ չեն ներկայացնում։
Շատ դեպքերում խալերը լինում են անգամ գրավիչ։
ԻՆՉՈՒ ԵՆ ԱՌԱՋԱՆՈՒՄ ԽԱԼԵՐԸ
Ահա այն պատճառները, որոնք նպաստում են խալերի առաջացմանը. արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթները, հորմոնները, ժառանգականությունը։
Տարիքի հետ խալերն ավելանում են։ Եթե ձեր խալերը չեն աճում, չեն փոխում գույնն ու ձեւը, դրանց թիվը չի գերազանցում քսանը, ապա անհանգստանալու պատճառ չունեք։
Արժե՞ արդյոք հեռացնել խալերը
Շատերը ցանկանում են խալերը հեռացնել, քանի որ գտնում են, որ դրանք փչացնում են իրենց արտաքինը։ Այսօր դա խնդիր չէ. գոյություն ունեն արագ եւ ամենեւին անվնաս մեթոդներ, ինչպիսիք են ռադիոալիքայինն ու լազերայինը։ Դրանց հեռացումից որոշ ժամանակ անց տվյալ հատվածի գույնն օրեցօր բացանում է։
ԽԱԼԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Խալերի նշանակությունը սկսել են ուսումնասիրել դեռեւս 18-րդ դարից։ Այսպիսով, եթե խալը աչքի կողքին է, ապա հանդուգն եք։
Ականջին-անմտություն
Աջ այտին-ամուսնության մեջ երջանկություն
Ձախ այտին-մշտական պայքար
Բերանի շուրջ-զգայունություն եւ բարյացկամություն
Քթին-ճանապարհորդությունների հանդեպ ձգողականություն
Պարանոցին-կյանքում հաջողություն