Հայաստանում գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրությունն աճել է 11.6 տոկոսով
ЭкономикаԱյս տարվա հունվար-սեպտեմբերին 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում գյուղատնտեսական և ձկնորսական համախառն արտադրության ծավալն աճել է 11.6 տոկոսով և կազմել 730 մլրդ 157.7 մլն դրամ (ավելի քան 1 մլրդ 546 մլն ԱՄՆ դոլար)։
Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, գյուղատնտեսության ճյուղում արտադրությունն աճել է 11.3 տոկոսով՝ մինչև 710 մլրդ 403.2 մլն դրամ, այդ թվում՝ բուսաբուծական արտադրանքի ծավալը կազմել է 468 մլրդ 673.4 մլն դրամ՝ 2014թ. առաջին ինն ամիսների համեմատ ավելանալով 15 տոկոսով, իսկ անասնաբուծական արտադրանքինը՝ 241 մլրդ 729.8 մլն դրամ (աճը՝ 4.1 տոկոս)։ Ձկնորսության ոլորտում գրանցվել է 26 տոկոս աճ, և արտադրության ծավալը կազմել է 19 մլրդ 754.5 մլն դրամ։