Ներբանկային շուկայում այս շաբաթ բանկերը գնել են 82 մլն 98 հազար, վաճառել՝ 68 մլն 878.6 հազար դոլար
ЭкономикаԱրտարժույթի Հայաստանի ներբանկային շուկայում հոկտեմբերի 26-30-ը բանկերի կողմից գնվել է ավելի քան 82 մլն 98 հազար դոլար՝ 471.06 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել՝ մոտ 68 մլն 878.6 հազար ԱՄՆ դոլար՝ 472.85 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 5 մլն 550 հազար ԱՄՆ դոլար՝ 472.96 դրամ' մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 4,3 մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 473.10 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է ավելի քան 5 մլն 343.4 հազար եվրո՝ 518.11 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել մոտ 20 մլն 797 հազար եվրո՝ 521.45 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում եվրոյի առք եւ վաճառք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում եվրոյի գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում հոկտեմբերի 26-30-ը բանկերի կողմից գնվել է ավելի քան 755 մլն 507.1 հազար ռուբլի՝ 7,37 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել ավելի քան 325 մլն 479.1 հազար ՌԴ ռուբլի՝ 7,47 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում ռուբլու առք եւ վաճառք չի իրականացվել:
Հոկտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 47.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 37.3 մլն ԱՄՆ դոլար: