15 արդյունավետ մեթոդ սթրեսից ազատվելու համար
Lifestyle1in.am-ը գրում է.
Fullpicture-ը ներկայացնում է 15 հեշտ և միաժամանակ հաճելի մեթոդ տրամադրությունը լավացնելու և սթրեսից ազատվելու համար:
1. 10-րոպեանոց զբոսանքը կօգնի ոչ միայն ազատվել բացասական զգացմունքներից, այլև ավելացնել արտադրվող էնդորֆինները, ինչը արդյունավետ վերացնում է սթրեսը:

2.Արեք մի քանի խոր ներշնչում: Շնչառական վարժությունները օրգանիզմ մտնող լրացուցիչ թթվածնի շնորհիվ օգնում են թուլացնել լարվածությունը և հանել սթրեսը:

3.Սթրեսին հաճախ ուղեկցում է սովի զգացումը: Կերեք ինչ-որ բան օգտակար, օրինակ՝ խնձոր կամ ընկույզ:

4.Աշխատանքային սեղանի վրա դրեք ծաղկամանով կանաչ բույս: Հայտնի է, որ կանաչ բույսերով շրջապատված լինելը կարող է նվազեցնել նյարդային լարվածությունը:

5.Ջանացեք ժամը մեկ գոնե 5 րոպեով հեռանալ համակարգչից: Իսկ քնելուց 1 ժամ առաջ անջատեք համացանցը:

6.Հաճախ համբուրվեք: Զբոսանքների նման համբույրներն էլ են նպաստում էնդորֆինի` երջանկության հորմոնի, արտադրությանը:

7.Երաժշտություն լսեք: Ավելի լավ է դասականը, որը նվազեցնում է սթրեսի մակարդակը, իջեցնում արյան ճնշումը և կարգավորում զարկերակը: Սակայն կարող եք ընտրել ձեր սիրած ժանրը:

8.Կերեք շոկոլադ: Քաղցրը օրգանիզմը հանգստացնում է, քանի որ դանդաղեցնում է գլյուկոկորտիկոստերոիդի` սթրեսի հորմոնների առաջացումը:

9.Մաստակ ծամեք: Այն թարմացնում է շնչառությունը, նվազեցնում անհանգստությունը և սթրեսը, բարձրացնում ուշադրությունը:

10.Համացանցով դիտեք զվարճալի հոլովակ, օրինակ՝ Dozilla.ru կայքում:

11.Անջատեք հեռախոսը: Այն առաջացնում է մշտական լարվածություն:

12.Ժամանակ անցկացրեք ընկերների հետ: Պարզվել է, որ երբ մենք շփվում ենք մոտիկ մարդկանց և ընկերների հետ, մեր օրգանիզմում նվազում է սթրեսի հորմոնի քանակը:

13.Կերեք բանան կամ կարտոֆիլ: Դրանք պարունակում են մեծ քանակությամբ կալիում, որը կարգավորում է ճնշումը, որը բարձրանում է սթրեսի ժամանակ:

14.Զբաղվեք ձեռագործությամբ: Այն թուլացնում է օրգանիզմը և հանգստացնում նյարդերը:

15.Համացանցից օգտվեք խելացի կերպով: Փնտրեք մեդիտացիայի հատուկ վարժություններ թուլացման և լիցքաթափման համար:
