Լեոնարդո Դի Կապրիոյի շվեդ նմանակը դարձել է համացանցային սենսացիա
Lifestyle1in.am-ը գրում է.
Այսօր աշխարհը քննարկում է շվեդ Կոնրադ Աներուդի և 90-ականների Լեոնարդո Դի Կապրիոյի անհավանական նմանությունը, հայտնում է spletnik.ru-ն: Դերասանի երկրպագուները, ովքեր նրան սիրել են հենց «Ռոմեո+Ջուլիետա» և «Տիտանիկ» ֆիլմերից, ցնցված են:
Երիտասարդը 21 տարեկան է, զբաղվում է երաժշտությամբ և մոդելային բիզնեսով, ինչպես նաև աշխատում է որպես բարմեն: Նրա Instagram-ում մոդելային ֆոտոսեսիաներից և առօրյա կյանքից բազմաթիվ լուսանկարներ կան:
Աներուդն ինքն անշուշտ լավ գիտի, որ շատ նման է Դի Կապրիոյին: Ճիշտ է, այնքան էլ ուրախ չի, որ մարդիկ իրեն շփոթում են աստղի հետ:
«Իհարկե, երբեմն մտահոգում է, որ մարդիկ ինձ անվանում են Լեո, այլ ոչ թե իմ անունով: Սակայն նրան նման լինելը հոյակապ է, նա գեղեցիկ է»,- ասել է Աներուդը:
Կոնրադը բողոքել է, որ Իտալիայում հանգստանալու ժամանակ զգացել է աստղային կյանքի դժվարությունները: Նրա խոսքերով` շրջապատում եղել է իսկական քաոս. բոլորը նրան ձայն են տվել «Լեո» և մոտեցել են լուսանկարվելու:


