Բրեդ Փիթը կնոջ համար առողջ կենսապերպ է ապահովել
Lifestyle1in.am-ը գրում է.
Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը խոհարար և անհատական մարզիչ է վարձել իր գեղեցկուհի կնոջ՝ Անջելինա Ջոլիի համար՝ տեղեկացնում է toneto.net-ը:
Անջելինայի՝ չափից դուրս նիհարությունը անհանգստացնում է ոչ միայն ամուսնուն, այլև նրա երկրպագուներին: Վերջերս նա շատ է նիհարել: Ոմանք դա կապում են նրա՝ կաթնագեղձերի և ձվարանների վիրահատության հետ, ուրիշները պատճառը համարում են նրա՝ չափից դուրս աշխատելը: Ոմանք էլ կասկածում են, որ Ջոլին լուրջ հիվանդ է:
Բրեդը հույս ունի, որ նոր խոհարարը և կնոջ անհատական մարզիչը կհետևեն նրա սննդակարգին և կենսակերպին ու որքան հնարավոր է շուտ կվերադարձնեն նրա առողջությունը: