Ռեստորաններից մեկում որպես մատուցող աշխատում են կապիկները (լուսանկարներ)
LifestyleՏոկիոյում վերջերս հայտնվել է մի ռեստորան, որը տարբերվող ու գրավիչ է դարձել ոչ թե իր մատուցած կերակրատեսակների համեղությամբ կամ ընդհանուր դիզայնով, այլ նրա, որ այնտեղ աշխատում են 2 կապիկներ: 16-ամյա Յատ-չանը և փոքրիկ Ֆուկու-Չան կապիկները պարզապես ապշեցնում են ռեստորանի հաճախորդներին: Մատուցող կապիկներն ունեն իրենց համար պատրաստված հատուկ զգեստներ: Նրանց աշխատանքը հիմնականում կայանում է ռեստորանի հաճախորդներին խմիչքներ մատուցելով,- գրում է Orer.am -ը:
Ռեստորանի տերը նշել է, որ նման միտք իր մոտ հղացել է, երբ իր կապիկներից Յատ-չանը նմանակել է իր շարժումները:


Նա նշել է նաև, որ առաջիկայում պատրաստվում է մատուցողի աշխատանքով ապահովել մի քանի այլ կապիկների:
Պատրաստեց` Անդրանիկ Ջալալյանը