Հայաստանի Կենտրոնական բանկը պատրաստ է դիմակայել արտաքին մարտահրավերներին
ЭкономикаՀայաստանի Կենտրոնական բանկը պատրաստ է դիմակայել հնարավոր ճգնաժամերին, որոնք կարող են առաջանալ աշխարհաքաղաքական զարգացումների արդյունքում:
Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնականբանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ պատասխանելով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հարցին: «Իհարկե, Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները, Միջին Արևելքում տիրող իրավիճակը չեն կարող ազդեցություն չունենալ մեր տնտեսության վրա: Սա ազդեցություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի վրա: Սակայն մենք պատրաստ ենք դիմակայել հնարավոր ճգնաժամերին, որոնք կարող են առաջանալ աշխարհաքաղաքական զարգացումների արդյունքում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ջավադյանը:
Արթուր Ջավադյանը ներկայացրեց այն գործոնները, որոնք ստիպում են խոսել Հայաստանի տնտեսության վրա արտաքին զարգացումների ազդեցության մասին: Նա ընդգծեց, որ ֆինանսական շուկաներում իրավիճակը շարունակում է անկայուն մնալ. փոխարժեքի տատանումները բոլոր տեղերում շարունակվում են: «Տարբեր տարածաշրջաններում ընթացող հակամարտություններում ներքաշված են նաև մեր գործընկեր և հարևան երկրները: Զարգացած երկրներում դեռ ամբողջությամբ լուծված չեն գործազրկության խնդիրները, հումքային ապրանքատեսակների ցածր գները, հատկապես նավթի գները սկսել են վատ ա զդեցություն ունենալ նաև Չինաստաբի տնտեսության վրա, իսկ Չինաստանն իր հերթին համաշխարհային տնտեսության վրա մեծ ազդեցություն ունի»,- եզրափակեց Ջավադյանը: