Դիմահարդարում սեւահերների համար. խորհուրդներ
LifestyleWnews.am-ը գրում է.
Իհարկե, յուրաքանչյուր դեմքի կառուցվածք ունի դիմահարդարման իր առանձնահատկությունները, սակայն գոյություն ունեն ընդհանուր makeup-օրենքներ, որոնք նախատեսված են սեւահերների համար։
Wnews.am-ը ներկայացնում է սեւահերների դիմահարդարման խորհուրդները;
Շուրթերի վառ շեշտադրում. Սեւահերները կարող են համարձակորեն օգտագործել վառ երանգներ։ Ընտրեք հագեցած երանգներ. խորը կարմիրից մինչեւ բաց։ Մի փորձեք աչքերն ընդգծել նույն երանգի ստվարաներկով։
Ընդհակառակը, ընտրեք կոնտրաստային երանգ, որը կընդգծի եւ կուժեղացնի աչքերի բնական գեղեցկությունը։
Մի արհամարհեք սնգույրը, քանի որ այն ակնթարթորեն կարող է թարմացնել ձեր կերպարը։
Կախված մաշկի գույնից, օգտագործեք վարդագույն եւ ծիրանագույն երանգի սնգույր։
Եթե ցանկանում եք սեքսուալ կերպար ստեղծել, կարող եք օգտագործել «կրկնակի շեշտադրման» տեխնիկան. այսինքն՝միեւնույն ժամանակ հագեցած երանգով առանձնացնել ինչպս աչքերը, այնպես էլ շուրթերը։
Որպես կանոն այս տարբերակը իդեալական է դիտվում հենց սեւահերների դեպքում։

Ավելի նուրբ կերպար ստանալու համար օգտագործեք թեժ, վանիլային երանգի ստվարաներկեր՝դրանք զուգակցելով դարչնագույնի հետ։ Այդպիսով ձեր հայացքն ավելի արտահայտիչ կդառնա։
Ամենատարածված սխալը, որն անում են սեւահերները, հոնքերը չափից դուրս բաց կամ կոնտրաստորեն ներկելն է։ Այդպիսով կերպարը կիսատ տեսք է ստանում։
Երկրորդ սխալը բրոնզե դիմափոշին որպես սնգույր օգտագործելն է։
Այդ երանգը ոչ թե թարմություն, այլ հոգնած տեսք է հաղորդում։
Դիմահարդարում բաց երանգի աչքերով սեւահերների համար
Այս դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել բաց երանգի, իսկ հոնքերի տակ սպիտակ ստվարաներկ։ Այս կերպ աչքերն ավելի մեծ եւ արտահայտիչ են երեւում։ Չափից դուրս վառ սնգույրը կփչացնի բնական կերպարը։ Աչքերի մատիտը կարող է լինել մոխրագույն կամ շագանակագույն, իսկ թարթչաներկը՝սեւ։
Կարեւոր է նաեւ ճիշտ ընգդծել շուրթերը. դրանց եզրերն ընդգծեք շրթներկից մեկ տոն մուգ երանգի մատիտով։
Դիմահարդարում մուգ երանգի աչքերով սեւահերների համար

Այս պարագայում սխալ է օգտագործել բաց երանգի դիմահարդարում։ Ցանկացած հանգիստ գույն ձեր արտաքինը կարող է ձանձրալի կամ սփրթնած դարձնել։ Խորհուրդ է տրվում օգտագործել մուգ երանգի ստվարաներկ եւ թարթչաներկ։ Իսկ ահա սնգույրի հետ պետք է զգույշ լինել. ընտրեք կարմրա-վարդագույն, մուգ-ծիրանագույն երանգի սնգույր, սակայն քսեք այն այտի միայն վերին հատվածում։
Շրթներկի ընտրության հարցում եւս կարող եք համարձակ լինել եւ ընտրել հագեցած վարդագույնից մինչեւ մուգ կարմիր երանգ։
