Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի նախանիստը
ЭкономикаՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի նախանիստը, որը կազմակերպվել է նոյեմբերի 4-ին Երևանում կայանալիք ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի 16-րդ նիստի նախապատրաստական աշխատանքների համակարգման նպատակով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, նախանիստը վարել է ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի հայկական կողմի համանախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Նախանիստին մասնակցել են ՀՀ արտաքին գործերի, ՀՀ արդարադատության, ՀՀ ֆինանսների, ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ:
Նախանիստի ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի 16-րդ նիստի օրակարգում ներառված հարցերի շրջանակի վերջին զարգացումները, ինչպես նաև ամփոփվեել են նիստի նախապատրաստական աշխատանքները: