Ереван, 02.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Иран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессии Создан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографии Баронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмом Грузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом Царукяном В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван Аншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея Прокофьева Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора Милли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕП Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20 Артур Аванесян («Кандаз») объявил голодовку


Բյուջեի գլխավոր ուղղվածությունը տնտեսության զարգացումը խթանելն է լինելու. Արայիկ Հարությունյան

Экономика

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ` նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել ԱՀ կառավարության հերթական նիստը:

Ինչպես տեղեկացին ԼՂ վարչապետի լրատվական ծառայությունից, գործադիր մարմինը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ:Փոփոխություններ են առաջարկվել «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին»,«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ԼՂՀ օրենքներում: «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում նախատեսված են տրանսպորտի բնագավառի 4 տեսակի լիցենզիաներ, դրանցից երկուսը՝ երկաթուղային տրանսպորտի գործունեության և ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման լիցենզիաները, օրինագծերով առաջարկվում է հանել, քանի որ ԱրցախիՀանրապետությունում բացակայում է երկաթուղային տրանսպորտը՝ որպես տրանսպորտայինմիասնական համակարգի բաղկացուցիչ մաս:

Փոփոխության այդ առաջարկով անհրաժեշտություն է առաջացել համապատասխանփոփոխություններ առաջարկել նաև «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում:

Կառավարության անդամների քննարկմանն է ներկայացվել նաև «Անասնաբուժության մասին» ԼՂՀօրենքի նախագիծը: Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ԱրցախիՀանրապետության սանիտարական ոլորտի օրենսդրությանն անասնաբուժությունըհամապատասխանեցնելու պահանջով: Օրինագծով առաջարկվում է հանրապետությունում ներդնելանասնաբուժության բնագավառի միջազգայնորեն ընդունված և կիրառվող պահանջները, որոնքանմիջականորեն կնպաստեն անասնաբուժական գործունեության կազմակերպմանը ևիրականացմանը, նյութատեխնիկական և մասնագիտական կատարելագործմ անը,հանրապետությունում կենդանիների առողջության պահպանման և անասնահամաճարակայինկայուն իրավիճակի ապահովմանը:

Գործադիրի հավանությանն արժանացած օրինագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել«Աշխատանքի պետական տեսչության մասին» ԼՂՀ օրենքը, ինչի արդյունքում դադարելու է գործել աշխատանքի պետական տեսչությունը՝ որպես աշխատանքային օրենսդրության և աշխատանքիիրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պահպանման նկատմամբ պետականհսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմին: Այդ առաջարկով պայմանավորված՝ որոշ փոփոխություններ են առաջարկվել նաև առնչվող այլ օրենքներում:

Կառավարության անդամների քննարկմանն է ներկայացվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանքաղաքացիական օրենսգրքի նախագիծը: Ըստ արդարադատության նախարար Ա. Դանիելյանի՝նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Լեռնային ՂարաբաղիՀանրապետության Նախագահի նախընտրական ծրագիրը կենսագործելու, «ԼՂՀ իրավական ևդատական բարեփոխումների 2013-2017 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխողմիջոցառումների ցանկը հաստատելու մասին» ԼՂՀ Նախագահի կարգադրության դրույթներնիրականացնելու և Արցախի Հանրապետության սեփական քաղաքացիական օրենսգիրք ունենալուօբյեկտիվ անհրաժեշտությամբ:

Կառավարության հավանությամբ՝ փոփոխություններ և լրացումներ են առաջարկվել«Փաստաբանության մասին» ԼՂՀ օրենքում: Օրինագծի ընդունումից հետո՝ 2016 թվականի հունվարի1-ից հանրային պաշտպանի գրասենյակը կսկսի անվճար իրավաբանական օգնություն տրամադրելանձանց կոնկրետ շրջանակի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2016 թվականի հունվարի 1-իցանհնար կլինի համայնքներում իրականացնել այդ գործառույթները՝ շենքային պայմաններիբացակայության, ինչպես նաև փաստաբանների վերապատրաստման անհրաժեշտությանպատճառով, նպատակահարմար է այնտեղ հետաձգել դրանց իրականացումը մինչև 2017 թվականիհունվարի 1-ը:

«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին»Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում կառավարությունն առաջարկել է մտցնել նորհասկացություններ: Օրինագծով սահմանվում են, մասնավորապես, «աշկերտություն» և «հերթագայությամբ ուսուցում» հասկացությունները: Նույն փաթեթով ներկայացված՝ «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում առաջարկվողլրացմամբ՝ արտոնություն է սահմանվում այն տնտեսվարող սուբյեկտների համար, որոնք որպեսվարձու աշխատողներ իրենց աշխատանքների մեջ ներգրավում են արհեստագործականուսումնարաններում սովորող աշկերտներին:

Օրինագծերը կներկայացվեն ԱԺ-ի քննարկմանը:

Կառավարությունը հաստատել է ԱՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսականվերահսկողության տեսչության կանոնադրությունը` զուգահեռաբար ուժը կորցրած ճանաչելովվերոհիշյալ ոլորտը կարգավորող կառավարության նախկին որոշումներից մեկը, որն ընդունվել էր2015 թվականի հունիսի 30-ին՝ կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված: Գործադիր մարմնի կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ փոփոխություններ ենկատարվել կառավարության նախկին մի շարք որոշումներում: Մասնավորապես՝ հաստատվել է «Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքի 38-րդ հ ոդվածով նախատեսված ներդրումների գնահատման,արտոնության տրամադրման և կիրառման նոր կարգը, և հաստատվել նույն հոդվածովնախատեսված ներդրումները գնահատող և արտոնություն տրամադրող հանձնաժողովի նոր կազմը:

Կառավարությունն ընդունել է «Արցատս» և «Ստեփանակերտի օդանավակայան» ՓԲԸ-ներըմիացման ձևով վերակազմակերպելու մասին որոշում` միավորելով դրանց գործառույթները,խնդիրները, կառավարման մարմինները՝ դրանով իսկ տնտեսելով ֆինանսական միջոցներ և բարձրացնելով կառույցի կառավարման արդյունավետությունը: Փոփոխություններ են կատարվել այդոլորտներին առնչվող որոշումներում: Գործադիր մարմնի որոշմամբ՝ հաստատվել է 2015 թվականին բերքի տակ կատարվելիքաշնանացանի աշխատանքների իրականացման նպատակով ձեռքբերվելիք դիզելային վառելանյութիարժեքի մասնակի սուբսիդավորման կարգը, որի համաձայն՝ անփոփոխ են մնացել նախորդ տարվա սուբսիդավորման կարգի պայմանները:

Նիստում սահմանվել են թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանցպրեկուրսորների շրջանառության կանոնները, հաստատվել դրանց տեղափոխման ձևաթուղթը ևհաշվետվության ձևը:

Բնակչության սոցիալական պաշտպանության արդյունավետության և սոցիալական աջակցությանհասցեականության բարձրացման նպատակով՝ գործադիրի որոշմամբ հանրապետությունումներդրվում է նոր՝ ընտանիքների կարիքավորության գնահատման «Արցախ» համակարգը: Այնհնարավորություն է տալու ընտանիքը, սոցիալական ռիսկերի տեսանկյունից, դիտարկել որպեսսոցիալական պաշտպանության օբյեկտ և սոցիալական ու հարակից այլ ոլորտներումքաղաքականության մշակման ու ծրագրերի իրականացման ընթացքում օգտագործել դրա ունեցածարդյունքները: Համակարգի խնդիրներն են ընտանիքների կարիքավորության բնութագրիչգործոնների հիմնավորվածության ապահովումը և դրանց գնահատման գործոնների ազդեցությանչափի որոշումը: Նիստում հաստատվել է նաև ընտանիքների կարիքավորության գնահատմանհամակարգում ընդգրկվելու կարգը:

Վարչապետն, անդրադառնալով նոր համակարգին, մասնավորապես, նշել է. «Գաղափարը ողջունելի է, այն մեզ հնարավորություն է տալու ճշգրտորեն որոշել ընտանիքների կարիքավորության աստիճանը և, համակարգի արդյունքների վրա հենվելով, մշակել ու առավել արդյունավետ իրականացնել սոցիալական ծրագրերը»:

Կառավարության որոշմամբ՝ բարձրացվելու են զինծառայողներին և նրանց ընտանիքներիանդամներին վճարվող պարտադիր պետական ապահովագրական գումարների չափերը: ԼեռնայինՂարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների,ինչպես նաև մարտական հերթապահության և հատուկ առաջադրանք կատարելու ժամանակզոհվելու (մահանալու) դեպքում առաջարկվում է վճարել 2,000,000 ՀՀ դրամ՝ 910,000 ՀՀ դրամիփոխարեն, իսկ ծառայողական պարտականությունները կատարելիս զինծառայողների զոհվելու (մահանալու) դեպքում վճարել 1,000,000 ՀՀ դրամ՝ 455,000 ՀՀ դրամի փոխարեն: Միաժամանակ վերանայվել են 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամ զինծառայողներին վճարվող գումարներիչափերը:

Գործադիրի որոշմամբ՝ բարձրացվելու են գիտական և գիտատեխնիկական գործունեությանծրագրերում ընդգրկված գիտաշխատողներին (գիտության դոկտորին և թեկնածուին) տրվողհավելավճարները` դրանով իսկ խթանելով գիտաշխատողների աշխատանքը: Ըստ որոշման՝ ծրագրերում ընդգրկված գիտական աստիճան ունեցող աշխատողներին հավելավճար էհատկացվելու միայն մեկ ծրագրից՝ առնվազն օրենքով սահմանված նվազագույն ամսականաշխատավարձին համապատասխան վարձատրություն ստանալու դեպքում:

Կառավարությունը փոփոխություն է մտցրել գործադիրի՝ 2007 թվականի հոկտեմբերի 23-ի«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերինախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմն ու չափըհաստատելու մասին» N 440 որոշման մեջ, որով Պետության և կրոնական կազմակերպություններիհարաբերությունները կարգավորող լիազոր մարմին է ճանաչվել ԼՂՀ մշակույթի ևերիտասարդության հարցերի նախարարությունը:

ԼՂՀ կառավարության նոր կառուցվածքի հաստատումով պայմանավորված՝ մի շարքենթաօրենսդրական ակտերում կատարվել են համապատասխան փոփոխություններ ևանվանափոխումներ:

Ջրային համակարգերի շահագործման, անվտանգ և անխափան օգտագործման ու պահպանմանվերահսկողության իրականացման, ջրային համակարգերի արդյունավետ կառավարմաննպատակահարմարությամբ պայմանավորված՝ կառավարության որոշմամբ՝ «Մարտակերտի ջրայինտնտեսություն» ընկերությունը միացվել է «Ջրային տնտեսություն» փակ բաժնետիրականընկերությանը:

Գործադիր մարմինը հաստատել է պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների առավելագույն սահմանաքանակները: Այդ որոշմամբ հանձնարարվել է պետական մարմիններին ավտոմեքենաների գրանցման, վերագրանցման և գրանցման փոփոխության հետ կապված գործողությունները կատարել բացառապես որոշմամբ հաստատված սահմանաքանակներին համապատասխան:

Վարչապետ Հարությունյանն իր անդրադարձում նշել է, որ արդեն շուրջ 30 ծառայողական ավտոմեքենա է կրճատվել, իսկ երկրորդ փուլում նախատեսվում է ևս 80-ը կրճատել: Կառավարության ղեկավարը, խոսելով այս օրերին մշակվող՝ 2016 թ. բյուջեի նախագծի հիմնականսկզբունքների մասին, մասնավորապես, ասել է.

«Պետբյուջեի ծախսային մասը 2016 թվականին լինելու է շուրջ 87 միլիարդ ՀՀ դրամի սահմաններում, ինչը նշանակում է, որ ծախսերի ավելացում չենք նախատեսում: Նվազագույն աշխատավարձի և թոշակների բարձրացում ևս չի նախատեսվում: Ինչ վերաբերում է հաստիքների կրճատումներին, ապա պետք է հասկանալ, որ բյուջետային ծախսերն աշխատատեղեր ապահովելու համար չեն, այլ՝ պետության առջև դրված խնդիրներն իրականացնելու համար: Բյուջեի գլխավոր ուղղվածությունը տնտեսության զարգացումը խթանելն է լինելու: Դրա միջոցով նոր աշխատատեղեր են ստեղծվելու հանրապետությունում, և հնարավ որ է լինելու կրճատված պետաշխատողներին աշխատանքովապահովել»:

Иран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войны«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаДень памяти и скорби: обращение Константина ЗатулинаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме Пентагона«Элита на экспорт:» пока Пашинян сокращает армянские вузы, его дети учатся в Европе Захарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САР