ԵԱՏՄ միջոցառումների շրջանակներում Հայաստան կայցելի ՌԴ վարչապետը. Մատվիենկո
ЭкономикаՌուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցը Հայաստան տեղի կունենա Եվրասիական տնտեսական միության միջոցառումների շրջանակներում:
Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՌԴ դաշնային ժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: ՌԴ օրենսդիրը չմանրամասնեց այցի ժամկետները, սակայն նշեց, որ վարչապետի այցի մասին կհայտարարվի այն ժամանակ, երբ նման որոշում կայացվի:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Բելառուսի Գրոդնո քաղաքում ԵՏՄ անդամ երկրների վարչապետերի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, այն մասին, որ ԵԱՏՄ-ումանհրաժեշտ է ակտիվացնել ազգային արժույթով կատարվող փոխադարձ հաշվարկները՝կարևորելով ռազմավարական ապրանքների փոխադարձ առևտուրը ռուբլով կատարելու և դոլարինկապելուց ազատվելու գաղափարը: