Հայաստանում հագուստի արտադրությունն աճել է 9.4 տոկոսով, մանածագործականը՝ նվազել 15 տոկոսով
ЭкономикаԱյս տարվա հունվար-սեպտեմբերին 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում մանածագործական արտադրության ծավալները նվազել են 15 տոկոսով և կազմել 354.7 մլն դրամ (մոտ 749.3 հազար դոլար), փոխարենը՝ հագուստի արտադրության ցուցանիշները բարելավվել են 9.4 տոկոսով և կազմել 6 մլրդ 398.2 մլն դրամ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2015թ. առաջին ինն ամիսներին արտադրվել են 6.6 տոննա բամբակյա գործվածքներ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը նվազել է 38.3 տոկոսով), 34.9 տոննա գորգեր և գորգեղեն (աճը՝ 8.7 տոկոս), 5 մլն 133.2 հազար զույգ գուլպեղեն (աճը՝ 48 տոկոս) և 2 մլն 863 հազար հատ տրիկոտաժեղեն. այս ցուցանիշը մեծացել է 75.1 տոկոսով։