Ինչպե՞ս ողջ մնալ ավիավթարի ժամանակ. սա պետք է իմանան բոլորը (լուսանկարներ)
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Հնարավորությունը, որ սովորական մարդը կմահանա ավիավթարի ժամանակ, շատ քիչ է, 9000000-ը 1-ի հարաբերությամբ: Այնուամենայնիվ, եթե տասը հազար մետր բարձրության վրա գտնվող ինքնաթիռի հետ, Աստված չանի, մի բան այն չլինի, և դուք դժբախտաբար այդ չվեռթում լինեք, շատ բան կախված կլինի ձեր որոշումներից և գործողություններից: Վթարային վայրէջքներ ավելի հաճախ են պատահում, քան վերևից ընկնելը, և շատ ավիավթարներում լինում են փրկվողներ:
1 Պատրաստվել անվտանգ թռիչքի

Հագեք հարմարավետ հագուստ, ձեր հետ ունեցեք նաև տաք հագուստ: Դա ձեզ պետք կգա, երբ վթարի դեպքում հայտնվեք անծանոթ վայրում և փորձեք ողջ մնալ: Բացի այդ, ինչքան շատ հագուստ լինի ձեր հագին, այնքան քիչ վնասվածքներ կստանաք այն առարկաներից, որոնք կարող են պոկվել և վնասել ձեզ: Լայն հագուստը կարող է ռիսկային է, քանի որ այն կարող է կառչել ինչ-որ առարկաներից կրիտիկական իրավիճակներում: Գերադասելի է բամբակյա և բրդյա հագուստը, քանի որ նրանք դժվար են այրվում: Բրդյա հագուստը ավելի գերադասելի է, երբ դուք թռչում եք ջրի վրայով, քանի որ բուրդը դժվար է թրջվում:
2 Հագեք հարմար և անվտանգ կոշիկներ: Չնայած, հնարավոր է, որ ձեզ հարմարավետ է կրել բարձրակրունկ կոշիկներ, սակայն կդժվարանաք դրանցով, երբ պետք լինի արագ շարժվել: Բարձրակրունկներով շատ դժվար է իջնել փչվող էվակուացիոն սանդուղքներով, երբ այն կցում են ինքնաթիռին: Իսկ սանդալներով դժվար չի լինի վնասել ոտքը երկաթե կամ ապակե կտորներով:

3 Նստեք ինքնաթիռի պոչին մոտ: Այնտեղ նստած ուղևորներն ունեն ավելի մեծ հնարավորություն ողջ մնալու:

4 Ողջ մնալու մեծ հնարավորություն է տալիս նաև հատուկ ելքերին (emergency exits) մոտ լինելը: Ի դեպ, ըստ վիճակագրության, էկոնոմ-կլասում ավելի ապահով է, քան բիզնես-կլասում: Այնպես որ խնայեք ձեր գումարը, և մտածեք ձեր ապահովության մասին: Հաշվեք շարքերի քանակը ձեր նստատեղի և վթարային ելքի միջև: Վատ չի լինի այդ թիվը գրեք ձեր ձեռքին:

5 Ողջ ընթացքում կապած պահեք ամրագոտիները և ամենակարևորը՝ ամուր, ձիգ: Մի արձակեք ամրագոտիները, նույնիսկ երբ դուք քնած եք:

6 Կարդացեք անվտանգության կանոնները և լսեք թե ինչ են ասում ուղեկցորդուհիները (стюардесса) թռիչքից առաջ: Այո, դուք դա արդեն բազմիցս լսել եք, և հավանաբար այն ձեզ երբեք պետք չի գա, բայց եթե դուք նստեք ականջակալներով, դուք կարհամարհեք կյանքի համար անհրաժեշտ ինֆորմացիան: Դարբեր ինքնաթիռներ կարող են ունենալ տարբեր մանրուքներ այդ հարցում:

7 Եթե դուք նստած եք վթարային ելքի մոտ, աչքի անց կացրեք այն հրահանգները, որոնք գրված են այնտեղ: Բացել այդ ելքը անհրաժեշտության դեպքում ՝ ինքնաթիռի աշխատակազմի խնդիրն է, սակայն իրավիճակները լինում են տարբեր:
