Հայ հեղինակների երգեհոնային ստեղծագործությունները կհնչեն «Մոսկովյան աշուն» փառատոնի շրջանակներում
КультураՌուսաստանի Դաշնության մայրաքաղաքում իրականացող հեղինակավոր «Մոսկովյան աշուն» փառատոնի շրջանակներում նոյեմբերի 4-ին կկատարվեն հայ հեղինակների՝ Ժիրայր Շահրիմանյանի և Արման Ղուշյանի ստեղծագործությունները:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի կոմպոզիտորների միությունից, 37-րդ անգամ իրականացող փառատոնի այս համերգի ընթացքում կհնչեն երգեհոնային ստեղծագործություններ: Կոմպոզիտոր Ժիրայր Շահրիմանյանի ստեղծագործություններից կհնչի «4 բագատել երգեհոնի համար», իսկ Արման Ղուշյանի ստեղծագործություններից՝ «Patchworks»-ը: Երկու հայ հեղինակների ստեղծագործությունները կհնչեն միջազգային մրցույթների դափնեկիր Կոնստանտին Վոլոստնովի կատարմամբ: Նույն երեկոյի ընթացքում կկատարվեն նաև ԱՄՆ-ից և ՌԴ-ից թվով 9 կոմպոզիտորների ստեղծագործությունները: Համերգը կեզրափակվի Վիլյամ Բոլկոմի ստեղծագործության կատարմամբ: