ԱԺ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Երեւան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ
ОбществоԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Երեւան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է.
«Խոր վիշտ ապրեցի՝ տեղեկանալով ՌԴ Տուլայի մարզում՝ «Դոն» ավտոմայրուղում, Մոսկվայից Երեւան ժամանող ավտոբուսի վթարի եւ դրա հետեւանքով զոհված ու վիրավորված մեր հայրենակիցների մասին:
Ցավակցում եմ վթարի զոհերի հարազատներին անդառնալի կորստի կապակցությամբ: Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում եւ քաջառողջություն»: