ՀՀ ԱԳՆ-ում կայացել է հեռուստակամուրջ հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների անդամների համար
ОбществоՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների անդամների համար կազմակերպված ավանդական հեռուստակամուրջը, որն անցկացվում էր նոյեմբերի 2-ից 6-ը` Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում, Հայաստանում մեկնարկած 9-րդ «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շրջանակներում:
Ինչպես փոխանցեցին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կալերի վարչությունից, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր տեսաուղերձում ողջունել և շնորհակալություն է հայտնել Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահներին, ինչպես նաև կարևորել նրանց դերակատարությունը միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման գործում:
Իր ողջույնի խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը կարևորել է հայ խաղաղապահների մասնակցությունը և ներդրումը միջազգային խաղաղության և անվտանգության հաստատման գործում և շնորհակալություն հայտնել հայ խաղաղապահներին և նրանց ընտանիքների անդամներին նվիրումի համար: Հայ խաղաղապահներին ուղղված իր խոսքում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշել է, որ այս առաքելություններին հայ խաղաղապահների մասնակցությունը նպաստում է Հայաստանի միջազգային վարկի և հեղինակության բարձրացմանը և դրանով նպաստում նաև Հայաստանի անվտանգո ւթյան ամրապնդմանը: