5 երկիր, որտեղ կարելի է հրաշալի հանգստանալ և տնտեսել. Adme.ru-ն Հայաստանը ներառել է զբոսաշրջության համար ցանկալի երկրների 5-յակում
LifestyleՃանապարհորդելը մեզ հոգեպես է հարստացնում, զարգացնում է, տալիս ուժ՝ նոր բարձունքներ նվաճելու։
Տնտեսելու խելամիտ ձգտումը պատճառ չէ զրկվելու այդ ամենից։ Պետք է պարզապես ուսումնասիրել զբոսաշրջային առաջարկներն ու երկրները։
AdMe.ru-ն ներկայացնում է 5 ուղղություններ, որոնք պետք է ուսումնասիրել, քանի որ դրանք գրավիչ երկրներ են և ոչ միայն դրամապանակի տեսանկյունից։
Վրաստանի, Հունաստանի, Լատվիայի, Ֆինլանդիայի հետ հնգյակում է հայտնվել նաև Հայաստանը։
Ահա, թե ինչպես է կայքը ներկայացնում Հայաստանը. «Հայաստանի փոքր չափերը չպետք է շփոթության մեջ գցեն։ Սա աշխարհի ամենահին պետություններից է՝ ճարտարապետական ու մշակութային հնագույն ու տպավորիչ կոթողների հավաքածուով։
Սովորաբար բոլոր հրաշքներ թաքնված են դժվար հասանելի վայրերում՝ ժայռերի կիրճերում, լեռնային հովիտներում՝ շրջապատված ջրերով։
Ինչո՞վ զբաղվել
- Առնվազն 3 օր պետք է անցկացնել արևային Երևանում, որը 29 տարով մեծ է Հռոմից։
- Տեսնել հնագույն վանքերն ու ամրոցները, որոնց տարիքը գերազանցում է 1700 տարին։
- Սուզվել Սևանա լճի թափանցիկ ջրերում և խմել հանքային ջուր՝ Ջերմուկի աղբյուրներից։
Մուտքի արտոնագիր չի պահանջվում, դրան փոխարինում է կնիքն անձնագրում, որը դնում են սահմանին»։
Աղբյուր` Tert.am