«Հայկական ժամանակ». Բարձր տեսակի հացը Կապանում թանկացել է 6.7 տոկոսով
Экономика«Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, այս տարվա սեպտեմբերին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձր տեսակի հացը Սյունիքի մարզկենտրոն Կապանում թանկացել է 6.7 տոկոսով։
Եվ սա այն դեպքում, երբ նույն ժամանակաշրջանում Հայաստանում հացը թանկացել է միջինը 5.7 տոկոսով։ Այլ կերպ ասած Սյունիքում հացը մեկ տոկոսային կետով ավելի է թանկացել, քան ՀՀ-ամ։ Կամ որ նույնն Է, Սյունիքում հացի թանկացման տեմպը 17 տոկոսով գերազանցում Է երկրի միջին ցուցանիշը։
Սա ուշագրավ Է նրանով, որ դեռ անցած տարվա հոկտեմբերին և այս տարվա հունվարին Սյունիքի մարզպետ Սարիկ Խաչատրյանը (Լիսկան) խորհրդակցություններ Էր անցկացրել մարզի հացարտադրոդների հետ և ըստ մարզպետարանի տարածած հաղորդագրությունների, «որոշում Էր կայացվել» հացի գինը նվազեցնել 40 դրամով։ Այս «որոշումը, լայնորեն լուսաբանվում Էր այդ օրերին։ Սակայն արդեն այս տարվա փետրվարին նշված խորհրդակցություններից հետո, ԱՎԾ-ն հրապարակեց տեղեկանք այն մասին, որ ՀՀ-ում ամենաթանկ հացը հենց Սյունիքում է։ Ի դեպ, երեկ ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ այս հարցը արծարծվել է, սակայն մարզպետը չի պատասխանել հարցին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։