Յուրօրինակ և ինքնատիպ աքսեսուրաների շնորհիվ դուք միշտ կարող եք տարբերվել. Սոֆյա Դիլանյանը՝ կազմակերպչական գործունեության և նորաձև լինելու իր տարբերակի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Սոցիոլոգ, միջոցառումների կազմակերպիչ Սոֆյա Դիլանյանը, ով հայտնի է իր յուրօրինակ ու տարբերվող աքսեսուրաներով եւ ոճով, Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է:
-Սոֆյա, արդեն մի քանի տարի է, ինչ զբաղվում եք միջոցառումների կազմակերպմամբ,հետաքրքիր է, եթե վերլուծեք Ձեր հաճախորդների ընդհանուր պահանջներն ուհետաքրքրությունները, ի՞նչ է այսօր պահանջում նորաձեւ միտումներին հետեւող մարդը, որն ուզում է իր միջոցառման կազմակերպմամբ զբաղվեն մասնագետները: Այս ոլորտումի՞նչն է այժմ նորաձեւ:
- Շատ կարեւոր է, որ այն մարդը, ով կդիմի մեզ կամ մեր կոլեգաներին, հասկանա, որ պետք է մասնագիտորեն մոտենալ միջոցառմանը, որպեսզի խուսափեն գլխացավանքից: Իսկ այս ոլորտում վերջին շրջանում բոլորը ձգտում են տեսնել շոու բեմադրություններ, ոչ թե միայն երգիչների եւ պարողների:
-Հետաքրքիր է նաեւ, թե ինչպե՞ս կարելի է տարբերել այն միջոցառումները, որոնցկազմակերպմամբ դուք եք զբաղվում, ունե՞ք «ձեռագիր», ըստ որի մարդիկ անմիջապեսկարող են հասկանալ, որ դուք այդտեղ եք եղել:
- Ինձ թվում է, այո, մենք ունենք մեր ձեռագիրը, բայց երեւի ավելի ճիշտ կլինի, որպեսզի դրա մասին խոսեն մեր հաճախորդները:
-Թերեւս Ձեր աշխատանքն էլ արվեստի մի մասը կարող է կազմել, ինչպե՞ս եք ամենանգամ «ստեղծագործում», ինչի՞ց եք ոգեշնչվում:
- Բնականաբար, մեր հաճախորդների պահանջները իմանալով, փորձում ենք ստեղծագործական ջիղ մտցնել մեր աշխատանքում:
-Պատահե՞լ է, որ հաճախորդների պահանջները չեն համընկել Ձեր տեսակետների հետ,եւ դուք չեղյալ եք հայտարարել համագործակցությունը: Ի՞նչ պարագայում կարող էնման իրավիճակ ստեղծվել:
- Այո, եղել են նման դեպքեր, բայց չեմ ցանկանա պատմել դրանց մասին, քանի որ դա էթիկայի կանոներին չի համապատասխանի:
Շարունակությունը՝ այստեղ: