Life.panorama.am-ը գրում է.
Վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ մաքուր օդում ակտիվ զբոսանքն ավելի լավ է օգնում վերահսկել քաշը, քան մշտական սպորտային մարզումները։
Մեծ Բրիտանիայում անցկացված հետազոտությանը մասնակցել են բոլոր տարիքային խմբերի կանայք և 50-ից բարձր տարիքի տղամարդիկ։
Արդյունքները ցույց են տվել, որ այն մարդկանց քաշը, ովքեր օրական քայլում են 30 րոպե, ավելի ցածր էր, քան մշտապես սպորտով զբաղվողների մոտ։
Հիմնվելով հետազոտության արդյունքների վրա՝ գիտնականները եզրակացրել են, որ արագ քայլքն ավելորդ քաշի դեմ պայքարելու լավագույն տարբերակն է։
Գիտնականները նաև ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ ամենօրյա զբոսանքը չի պահանջում ֆինանասական ծախսեր և լավ է ազդում ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգաբանական վիճակի վրա։
Ներկայումս Մեծ Բրիտանիայի բնակչության 60 տոկոսը (32 միլիոն մարդ) ունեն ավելորդ քաշի խնդիր, որոնցից 12.5 միլիոնը տառապում են ճարպակալմամբ։