Որքան գումար է անհրաժեշտ նորաձեւ զգեստապահարանի համար. PHOTO
LifestyleWnews.am-ը գրում է.
Գեղեցիկ ու նորաձեւ լինելու համար պարտադիր չէ միլիոններ ունենալ, բավական է լավ ճաշակ, որպեսզի կարողանաք գրագետ համադրել հագուստը։
Հայաստանում հագուստի խանութները բազմազան են, թեպետ նույնը չի կարելի ասել առաջարկվող տեսականու մասին։
Ինչեւէ, Wnews.am-ը ներկայացնում է երեւանյան հագուստի հայտնի խանութներից մի քանիսի առաջարկվող տեսականին ու գները։
Նորաձեւ այս սարաֆանը Mango խանութում արժե 25.000 դրամ
Ինչպես հայտնի է, սեզոնին նորաձեւ են երկար գործած զգեստները։ Այս զգեստն առաջարկում է Mango-ն։ Այն արժե 19.900 դրամ։
Իսկ Bershka խանութում գործած ու երկար այս զգեստն արժե 15.900 դրամ։
Zara խանութում գործած երկար զգեստն արժե 29,900 դրամ։
Հասարակ ջինս-տրիկոն Bershka խանութում արժե 29,900 դրամ։
Mango խանութում նմանատիպ ջինսն արժե 19,900 դրամ։
Zara խանութում եւս նեղ ջինսն արժե 19,900 դրամ։
Սեզոնին շարունակում են նորաձեւ ու պրակտիկ մնալ գործած սվիտրերը։ Mango խանութում այս սվիտերն արժե 29,900
Տաք ու փափուկ, սպիտակ այս սվիտերը Zara խանութում արժե 29,900 դրամ։
Bershka-ում այս սվիտերն արժե 15,900. դրամ։
Գործած սվիտեր Mango, 14,900 դրամ
Սվիտեր Zara, 22,900 դրամ
Մոխրագույն վերարկուն սեզոնի թրենդն է եւ առկա է գրեթե բոլոր ապրանքանիշերի հավաքածուներում։
Mango-ում այս վերարկուն արժե 49,900 դրամ։
Bershka-ի մոխրագույն վերարկուն արժե 44,900 դրամ։
Zara-ի մոխրագույն վերարկուն արժե 55,900 դրամ։
Zara-ի մեկ այլ մոխրագույն վերարկուն արժե 39,900 դրամ
Կաշվե կիսաշրջազգեստները հիմնականում կաթնագույն, սեւ ու կարմիր եւ կանաչ գույների, եւս շատ նորաձեւ են։ Mango ապրանքանիշի այս կիսաշրջազգեստն արժե 19,900 դրամ։
Zara-ի այս կիսաշրջազգեստը եւս նույն գնին է։
Ավելի կարճ տարբերակի կաշվե այս կիսաշրջազգեստը Bershka-ն առաջարկում է 13.900 դրամով։
Դասական ոճի կիսաճտքավոր կոշիկ, հարմար կրունկով. Zara-ում արժե 55,900 դրամ
Mango-ում 59,900 դրամ
Bershka-ում 20,900.00 դրամ
Պրակտիկ ու նորաձեւ այս կոշիկը Bershka-ում արժե 20,900.00 դրամ։
Նույնատիպ այս կոշիկը Mango-ն առաջարկում է 42,900 դրամ։
Zara-ում այս կոշիկի արժեքն է 36,900 դրամ
Մեծ ու հարմարավետ պայուսակներւ բոլոր ժամանակներում էլ նորաձեւ են։ Mango-ի այս կարմիր պայուսակն արժե 19,900 դրամ։
Նույնատիպ պայուսակը Bershka-ում արժե 20,900 դրամ։
Zara-ում այս պայուսակներն արժեն 20,900 դրամ։



























