Արմեն Երիցյանը պարգևատրել է միջազգային որակավորում ստացած փրկարարներին
ОбществоՀՀ ՏԿԱԻ նախարարությունում նոյեմբերի 4-ին կայացել է միջազգային որակավորում ստացած փրկարարների պարգևատրման և կոչումների շնորհման հանդիսավոր արարողություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) արտաքին որակավորման գործընթացի նախապատրաստման և բարձր ցուցանիշներով որակավորման քննություն-վարժանքը անցկացնելու համար ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի կողմից նախարարության 45 աշխատակիցներ պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով:
ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանով, «Կանխարգելում, Օգնություն, Փրկություն» մեդալով պարգևատրվել են INSARAG-ի 6 անդամներ, «Անվեհեր փրկարար» մեդալով՝ 15, «Լավագույն հրշեջ փրկարար» մեդալով՝ 26 աշխատակիցներ: Նախարարի հրամանով ՀՀ ՏԿԱԻՆ պատվոգրեր են շնորհվել փրկարար ծառայության 5 աշխատակիցների: Հանդիսավոր արարողությանը ՓԾ մի շարք աշխատակիցների շնորհվել է նաև լեյտենանտի կոչում:
Նախարար Արմեն Երիցյանը շնորհավորել է փրկարարներին՝ խրախուսման և կոչումների շնորհման, ինչպես նաև INSARAG-ի անդամակցության կապակցությամբ և ընդգծել, որ յուրաքանչյուր լավ աշխատանք միշտ արժանի է բարձր գնահատականի: «Հպարտ ենք, որ նման պատրաստված թիմ ունենք: Չորս տարի աշխատել ենք և երազել INSARAG-ի անդամակցության մասին: Սկզբում կարծում էինք, որ դա անհնար է, քանի որ դրա անդամները հզոր երկրներ են, բայց ձեր շնորհիվ մենք հաղթահարեցինք այդ բարդ արգելքը: Սա, անշուշտ, վկայում է այն մասին, որ մենք հրաշալի թիմ ունենք: Դուք կարողացաք 4 տարվա մեջ անել անհնարի նը: Օտարերկրյա փորձագետները հաճելիորեն զարմացած էին: Հետխորհրդային երկրներից ընդամենը մի քանիսն են այդ կառույցի անդամ, իսկ մեր հարևան երկրներից միայն Թուրքիան է անդամակցում:
Կարծում եմ, որ այս հաջողությունը չպետք է ազդի մեր հետագա աշխատանքների վրա: Սա մեր առաջին քայլն է, քանի որ հետագայում միջազգային փորձագետներին պետք է ապացուցենք մեր արժանիքը: Շնորհակալ եմ ձեզ, միշտ կլինեմ ձեր կողքին և կաջակցեմ յուրաքանչյուր հարցում: Հաջողություն եմ մաղթում»,-ասել է նախարարը:
Լրագրողների հետ զրույցում Արմեն Երիցյանը նշել է, որ շատ է կարևորում ՔՈՓ թիմերի անդամակցության փաստը, քանի որ Հայաստանի համար դա մեծ հպարտություն է. «Մենք INSARAG-ի 34-րդ անդամն ենք. այնտեղ միայն հզորագույն երկրների թիմեր են՝ Ճապոնիա, Չինաստան, ՌԴ, Անգլիա, Ֆրանսիա, ԱՄՆ և այլն: Շատ երկրներ են ձգտում դառնալ այդ կառույցի անդամ: Այսօր ես խրախուսեցի մեր տղաներին, քանի որ նրանք դրա իրոք արժանի էին: Տասը երկրի փորձագետներ զարմացած էին, որ մեզ նման փոքր պետությունը կարողացավ հաղթահարել այդ բարդ արգելքը: Խոշոր աղետի դեպքում ՄԱԿ-ի խող ովակներով մեր փրկարարական թիմը կլինի աղետի գոտում, ինչը մեծ պատիվ է Հայաստանի համար»:
2015թ. սեպտեմբերին ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ քաղաքային որոնողափրկարարական 2 թիմերը պատվով հաղթահարեցին ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) 36 ժամանոց չափազանց բարդ և պատվաբեր արտաքին որակավորման քննություն-վարժանքը և ստացան միջազգային որակավորման վկայական` դառնալով միջազգային փրկարարական ընտանիքի անդամ: ՄԱԿ-ում նման որակավորում անցնելը մեծ պատիվ է Հայաստանի համար, քանի որ նույնիսկ շատ զարգացած պետություններ դեռևս չունեն այդ կառույցին անդամակցելու համապատասխան պատրաստվածություն:
INSARAG-ը համաշխարհային ցանց է, որը ՄԱԿ-ի հովանու ներքո միավորում է ավելի քան 80 երկիր և կազմակերպություն: Այն հիմնվել է 1991թ.դարավերջյան երկու խոշորագույն` 1985թ. Մեքսիկայի և 1988թ. Սպիտակի երկրաշարժերից հետո` նպատակ ունենալով բարձրացնելորոնողափրկարարական աշխատանքների արդ յունավետությունը: 2011թ. Հայաստանը հայտ էր ներկայացրել INSARAG-ի արտաքինորակավորում անցնելու համար։ Դրանից հետո ստանալով համապատասխան վկայական` Հայաստանը դարձել է տարածաշրջանում միակերկիրը, որի փրկարարական թիմերն իրավունք են ստացել մշտական ներկայություն ունենալու միջազգային որոնողափրկարարակաÕ ¶աշխատանքներին։