Աստղակերպի և հարստության կապը
LifestyleԴատելով աշխարհի առաջին հինգ միլիարդատերերի ցանկից, առաջնության դափնին պատկանում է Կույսի նշանի տակ ծնվածներին. Բիլ Գեյթսն ու Ուորեն Բաֆետը ծնվել են հենց այս նշանի տակ:
Սական Forbes-ի հարյուրյակի վերլուծությունը պատկերը փոխում է: Այս ցուցակում գտնվող 22 միլիարդատեր ծնվել է Ցուլի, 14-ը` Կույսի, 13-ը` Խոյի, 10-ը` Ջրհոսի, 8-ական` Առյուծի և Կշեռքի, 7-ական` Ձկների և Երկվորյակի, 6-ը` Աղեղնավորի, երկուական` Կարիճի և Խեցգետնի նշանի տակ, գրում է DELFI-ն:
Ուշագրավ է, որ ռուսաստանյան «թոփ տասնյակում» ևս «ցուլերն» ամենաշատն են. մասնավորապես` Forbes-ի վարկանիշային ցուցակի առաջին և երկրորդ տեղերը զբաղեցնող Վլադիմիր Լիսինն ու Միխայիլ Պրոխորովը, ինչպես նաև ութերորդ տեղն զբաղեցնող Միխայիլ Ֆրիդմանը Ցուլի համաստեղության տակ են ծնվել: