Հավանայի միջազգային ցուցահանդեսի շրջանակում նախատեսվում է հայ-լատինամերիկյան գործարար համաժողովի անցկացում
Экономика«ԿուբաԷքսպո» ցուցահանդեսային կենտրոնում նոյեմբերի 2-ին մեկնարկել է Հավանայի ամենայմա միջազգային ցուցահանդեսը, որին առանձին տաղավարով մասնակցում է նաև Հայաստանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ցուցահանդեսը խոշորագույններից մեկն է Լատինական Ամերիկայում։ Այս տարի իրադարձությանը մասնակցում են հազարավոր ընկերություններ մի քանի տասնյակ պետություններից։ Հայկական տաղավարը ցուցահանդեսի մեկնարկից ի վեր լատինաամերիկյան գործարարների և ցուցահանդեսի այցելուների կողմից ամենաայցելված տաղավարներից է։
Հայաստանը Հավանայի միջազգային ցուցահանդեսում հիմնականում ներկայացված է գյուղատնտեսական և վերամշակվող հատվածի արտադրանքներով, դեղագործական ընկերություններով:
Ներկայացված են Պռոշյանի կոնյակի գործարանի լայն տեսականին, «Մադաթով» կոնյակը, «Ղարաբաղ Գոլդ» օղիները, «Նոյան» ընկերության արտադրանքը, «Բջնի» ջրերի գործարանը, «B’Arev Honey» ընկերությունը, «Արարատ» գրուպը, «Իգիթ» կաթնամթերքի գործարանը, «Արկոլադ», «Գրանդ քենդի», «Սիգարոն» ապրանքանիշերը, «Զենիթ» հակակարկտային համակար գերը և այլն։ Հավանայի միջազգային ցուցահանդեսի շրջանակում նախատեսվում է նաև հայ-լատինամերիկյան գործարար համաժողովի անցկացում։