Փնտրվում է ՀՀԿ պատգամավորը, գտնողներին խոստացվում է պարգև
БлогԶառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Փնտրվում է ՀՀԿ պատգամավարը, գտնողներին խոստացվում է պարգև :)))
Օրերս սահմանադրական փաթեթի վերաբերյալ հանրային իրազեկման գործընթացն ինձ հասցրել էր Իջևան և բազմաթիվ այլ հարցերի հետ մեկտեղ տավուշցիները հարցնում էին, թե ինչպես կարող են հանդիպել իրենց ընտրատարածքից ԱԺ-ում մեծամասնական ընտրակարգով ներկայացված ՀՀԿ խմբակցության անդամ Մարինե Մարաբյանին: Պարզվում է ՀՀ քաղաքացիների բազմաթիվ փորձերն ապարդյուն են անցել ու Մ.Մարաբյանը այդպես էլ ընտրողների աչքին չի երևացել: Չնայած եթե գուգլում ես, պարզվում է, որ նա ԱԺ ամենահարուստ կին պատգամավորներից է, ո՞վ է տեղյակ, թե ոնց կարող են իր ընտրատեղամասի բնակիչները գտնել, տեսնել ու մի գուց նաև գեթ մեկ անգամ շփվել նրա հետ: