Գեղարքունիքում աշնանացանը 440 հեկտարով գերացանցում է նախորդ տարվա ցուցանիշը
ОбществоԳեղարքունիքի մարզի երկրագործական տնտեսություններում ավարտվել է աշնանացանը` կազմելով 20 հազար 840 հեկտար, որը 440 հեկտարով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վան իկ Հովհաննիսյանը, բացի աշնանացան ցանքերի ավելացումից, այս տարի նկատելի է նաեւ ավելի բարձր ծլունակություն եւ կենսունակություն:
«Օգոստոսի վերջերին եւ սեպտեմբերի ընթացքում ցանված աշնանացանն արդեն սկսել է թփակալել, իսկ հոկտեմբերի ընթացքում ցանվածը`ծլել: Բավարար էին ինչպես խոնավությունը, այնպես էլ տաքությունը: Տնտեսությունները հիմնականում ապահովվել են պետական աջակցությամբ տրամադրված սերմացուով եւ պարատանյութերով: Հաջող ձմեռացումից հետո եկող տարի կարող ենք ակնկալել հացահատիկի առատ բերք»,-հավաստեց գյուղվարչության պետը:
Խոսրով Խլղաթյան