4 ամենանորաձև տաբատներն այս սեզոն (Photo)
LifestyleWnews.am-ը գրում է.
Որո՞նք են սեզոնի ամենանորաձև տաբատները, ինչպիսի՞ տաբատ ընտրել, որպեսզի աշնանը և ձմռանը ևս ոճային տեսք ունենաք, բացի այդ իհարկե տաք և հարմարավետ լինի և ինչի՞ հետ դրանք համադրել:
Այս հարցերին Wnews.am-ը կառաջարկի իր պատասխանները:
Լայն, երկար տաբատներ. Երկար տաբատներ կարելի է տեսնել աշխարհի բոլոր ծայրերում ապրող street-style լուսանկարիչների լուսանկարներում: Հետաքրքիր է, որ լայն երկար տաբատներն այս սեզոն համադրում ենք ոչ թե բարձրակրունկների և նուրբ բլուզների հետ, ինչպես սովորաբար ընդունված է, այլ հակառակը՝ կոպիտ օքսֆորդների, սպորտային կոշիկների, տղամարդկանց վերնաշապիկների կամ հաստ գործած բլուզների հետ:

Լայն, բայց կարճ տաբատներ. այս տաբատները ևս շատ ակտուալ են, բայց այստեղ կա մի քանի վտանք. ոչ ճիշտ համադրությունների դեպքում կարող է վիզուալ կարճացնել հասակը, այնպես որ այն կարող են ընտրել բարձրահասակ աղջիկները: Այսպիսի տաբատների դեպքում միանգամից աչքի են ընկնում կոշիկները, այնպես որ դրանց նույնպես պետք է հատուկ ուշադրություն դարձնել, ցանկալի է ընտրել բարձրակրունկներ: 

Ծնկի հատվածից լայնացող «հոլիդեյ» տաբատներ. Այս տաբատները սեզոնի հիթն են: 70-ականներից վերադարձած «հոլիդեյ»-ները հրաշալի ընդգծում են կառուցվածքի առավելությունները և թաքցնում թերությունները:
Գործած. այս տաբատները ևս բավական ակտուալ են, ընդհանրապես գործած հագուստն այս սեզոնի հիթն է: Նախորդ սեզոն Celine-ն առաջարկեց ոչ միայն գործած զգեստներ, բլուզներ, այլև՝ տաբատներ: Ցանկալի է ընտրել չեզոք գույներ՝ մոխրագույն, բեժ:
